Երկուշաբթի, 9 Փետրվարի, 2026
Միջոցառումներ

Հանդիպում media.am կայքի խմբագիր՝ Գեղամ Վարդանյանի հետ

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ, որի նպատակն էր բարձրացնել համայնքի մեդիագրագիտության մակարդակը և ներկայացնել ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ գործիքներ։
Գրադարանները, որպես համայնքային կրթական, մշակութային և տեղեկատվական կենտրոններ, ապահովում են բազմաբնույթ ու չգրաքննվող տեղեկատվության հասանելիություն` դարձնելով դրանք վստահելի հարթակ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մեդիագրագիտության ներածությունը, թվային անվտանգության կիրառական կանոնները, սոցիալական մեդիայի ազդեցությունը, քննարկվեցին մեդիագրագիտության հիմնական հարցերը և այն, թե ինչ անել որպես մեդիա սպառող և ակտիվ քաղաքացի:
Հանդիպման ընթացքում ներկա գրադարանավարները հնարավորություն ունեցան նաև ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները: