Ֆոտո մրցույթ «Սրտի քաղաք-Երազանքի քաղաք»
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթ ` ՖոտոԿամուրջ
Շիրակի մարզային գրադարանը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Ֆ.Դոստոևսկու անվ. կենտրոնական գրադարանի հետ համատեղ հայտարարում է ֆոտո մրցույթ «Սրտի քաղաք-Երազանքի քաղաք» խորագրով:
Մրցույթի նպատակն է երկու քաղաքների միջև մշակութային և տուրիստական կապերի ամրապնդումը, տեսարժան վայրերի ներկայացումը, քաղաքների մշակույթի և պատմության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, ինչպես նաև երկու քաղաքների մասին դրական կերպարի ձևավորումը։
Ֆոտոմրցույթի մասնակիցներ կարող են դառնալ 14-ից բարձր տարիքի անձիք:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել քաղաքի հետաքրքիր/սիրված վայրերի (այդ թվում ճարտապետական հուշարձաններ,փողոցներ, պատմական շենքեր, քաղաքային պեյզաժներ,ժամանակակից արթ-տարածքներ և պատմամշակութային օբյեկտներ) նկարներ։
Պահանջներն են`
Լուսանկարչական ձևաչափ: JPEG
Դիրքը` հորիզոնական կամ ուղղահայաց
Որակը` պատկերները պետք է լինեն բարձր որակի, պարզ, բարձր կոնտրաստներով
Արգելվում են` ֆոտոմոնտաժներ, կոլաժներ և ֆոտոմշակումներ:
————
Վերջնաժամկետ` 2025թ.սեպտեմբերի 30-ը:
Նկարները կարող եք ուղարկել shirakreglib@yandex.ru էլ.հասցեին:
Նկարներ ուղարկելիս պետք է նշել նկարի հեղինակի անունը, ազգանունը հայրանունը, տարիքը, բնակության վայրը և նկարի կարճ նկարագրությունը։
Նկարների ընտրությունը. Ժյուրին կընտրի լավագույն 10 նկար երկու քաղաքների յուրաքանչյուր մասնակցից:
Մրցույթի վերջում տեղի կունենա նկարների ցուցահանդես միաժամանակ երկու քաղաքների գրադարաններում։
Հոկտեմբերի 29-ին տեղի կունենա տեսակապ, որի ընթացքում հաղթող մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ և կենդանի շփվել միմյանց հետ էկրանից այն կողմ։
