Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
Միջոցառումներ

Երբ լռությունն ասելիք ունի…

Շիրակի մարզային գրադարանում օրերս տեղի ունեցավ Անահիտ Սիմոնյանի «Մեծ լռությունից ծնված բառեր» գրքի շնորհանդեսը։ Մասնակցում էին ընթերցողներ, որոնք արդեն հասցրել էին ճանաչել հեղինակին ու նրա առաջին գրքույկը, մարզային գրադարանի աշխատակիցներ։
Հեղինակն անձամբ ներկայացրեց իր ժողովածուն, ստեղծագործական գործընթացի իր ունեցած դժվարությունները։
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին հատվածներ գրքից։ Ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակին, կիսվելու իրենց տպավորություններով և ձեռք բերելու նոր հրատարակությունը՝ անձամբ հեղինակի ստորագրությամբ։
Միջոցառումն ամփոփվեց հյուրասիրությամբ, որի ժամանակ ներկաները հեղինակին շնորհավորեցին առաջին գրքի հրատարակման կապակցությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով