Երկուշաբթի, 14 Հուլիսի, 2025
Նորություններ

Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոց», թե` «Մելանխոլիա»

Ինչու՞ «Սրտխառնոց», այլ ոչ թե` «Մելանխոլիա». Ժան-Պոլ Սարտրն ու իր էկզիստենցիալ փիլիսոփայության հիմնական գաղափարները:

Շիրակի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները, գրքասերներ ու գրականության սիրահարներ՝ մասնակցելու ֆրանսիացի ականավոր գրող, փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» (La Nausée) վեպի քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի Օտարալեզու բաժնի կողմից՝ նշելու Սարտրի ծննդյան 120-ամյակը։

Ներկաները տեսահոլովակի միջոցով վերհիշեցին գրողի կենսագրությունը, որից հետո քննարկումը վարող, գրադարանի աշխատակից Սանասար Թումասյանն իր խոսքում նշեց, որ «Սրտխառնոց»-ը Սարտրի ստեղծագործական ժառանգության կարևորագույն գործերից է, որտեղ վառ արտահայտված է ինքնության փնտրտուքի թեման։ Քննարկման ընթացքում մասնակիցները շեշտեցին վեպի նախնական վերնագրի՝ «Մելանխոլիա»-ի ընտրության մասին, որը հետագայում փոխվել է՝ սյուժեի և գաղափարական շեշտադրումների զարգացման ընթացքում։

Մասնակիցներն անդրադարձան Սարտրի էկզիստենցիալ փիլիսոփայության հիմնական գաղափարներին, վեպում ներկայացված անհատի ներաշխարհի տարաձայնության թեմաներին:

Միջոցառումն ամփոփվեց բաց քննարկմամբ, որի ընթացքում ներկաները կիսվեցին իրենց անձնական տպավորություններով և կարծիքներով՝ Սարտրի մտահղացումների արդիականության վերաբերյալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով