Երկուշաբթի, 14 Հուլիսի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

Մեկնարկեց ամառային դպրոցը

Շիրակի մարզային գրադարանի ամառային երկամսյա դպրոցի մեկնարկը տրված է
Ուրախ ժամանց, բովանդակալից առօրյա, ուսուցողական ծրագրեր և նոր ըներներ: Ահա այսպիսի հետաքրքիր ու հագեցած ծրագրով ենք սկսում մեր ամառային դպրոցըերեխաների ամառային հանգիստը օգտակար և հիշարժան դարձնելու համար: Ամառային դպրոցի ծրագիրը նպատակաուղղված է երեխաների գիտելիքները զարգացնելուն, նրանց ազատ ժամանակը արդյունավետ ու հետաքրքիր դարձնելուն: Երեխաները կկարողանան ստեղծագործել, ցուցադրել իրենց կարողությունները և ձեռք բերել նոր հմտություններ: Դպրոցի նպատակը ոչ միայն գիտելիքների ամրապնդումն է, այլև երեխաներիի առանձին հատկանիշների և հետաքրքրությունների բացահայտումը: Հիշեցնենք, որ ծրագիրն իր մեջ ներառում է
Թատերական խմբակ, որտեղ կուսուցանվեն բեմական խոսք և դերասանի վարպետություն
Վարպետաց դասերը կօգնեն երեխաներին զարգացնելու ուշադրությունը, երևակայությունը, ինչպես նաև գեղարվեստական ճաշակը
Անգլերենի եւ ռուսերենի պարապմունքները կօգնեն զարգացնելու լեզուների բանավոր և գրավոր կարողությունները
Ընթերցանության դասերը կնպաստեն զարգացնելու երեխաների պատկերավոր մտածողությունը և խոսքը: Նրանք կծանոթանան գեղարվեստական գրականության ժանրային առանձնահատկություններին:
Եվ իհարկե, ամառային դպրոցում, բացի կրթական դասերից, երեխաները կունենան ազատ ժամեր՝ զբաղվելու նկարչությամբ, բակային և տարբեր զարգացնող խաղերով, ինչպես նաեւ կդիտեն կրթական տեսաֆիլմեր ու կունենան զբոսանքի ժամեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով