Մեթոդական աշխատանքներով այց Աշոցք և Ամասիա բնակավայրեր
Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Ս․Գևորգյանը Մեթոդական աշխատանքների կազմակերպման և մյուս բաժինների վարիչների ուղեկցությամբ այցելություն կատարեց մարզի Աշոցք և Ամասիա բնակավայրեր, ծանոթանալու համայնքային գրադարանային ՀՈԱԿ-ների աշխատակիցների, գրադարանների գործունեության հետ:
Աշոցքի գրադարանը գործում է մշակույթի պալատի շենքում, ուր ընթանում էին ներքին վերանորոգման աշխատանքներ։ Գրադարանի 29 000 միավոր գրքային հավաքածուն տեղավորված է պալատի 6 սենյակներում՝ 1-ին և 2-րդ հարկերում։ Գրադարանն ունի առանձին ընթերցարան և մանկական գրականության բաժին:
Ամասիայի գրադարանի պայմանները անթերի վիճակում են, շենքը վերանորոգված է, կահավորված, ունեն սպասարկման, մանկական և ընթերցարանի բաժիններ առանձին աշխատողներով, գրքային-լուսանկարչական ցուցահանդեսները ձևավորված են ճաշակով, նպատակային են։
Երկու գրադարաններում էլ ուսումնասիրվել են գրքային հավաքածուների դասակարգման, դարակներում դասավորման, գրացուցակների, սպասարկված ընթերցողների ու դուրս տրված գրքերի ֆորմուլյարների պահպանման, օրագրի վարույթի և նման այլ աշխատանքները։ Նկատված մասնակի վրիպակների վերաբերյալ ՇՄԳ-ի աշխատակիցների կողմից տրվել են անհրաժեշտ ցուցումներ: