Ինչպե՞ս է ՏՏ կիրառումը հեշտացրել ժամանակակից մարդու կյանքը
Շիրակի մարզային գրադարանի աշխատակից, մեդիակենտրոնի պատասխանատու Տիգրան Ավետիսյանը «Ի՞նչ է մեդիագրագիտությունը» թեմայով սեմինար անցկացրեց ՇՊՀ քոլեջի «Գրադարանային գործ» բաժնի 2-րդ կուրսի ուսանողների համար: Սեմինարը կազմակերպվել էր ուսանողների մեդիագիտակցության բարձրացման և տեղեկությունների վերլուծական ընկալման հմտությունների զարգացման նպատակով։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան մեդիագրագիտության հիմնական հասկացություններին, խոսեցին հաշվողական տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) դերի ու նշանակության մասին։ Մասնավորապես ներկայացվեց, թե ինչպես է ՏՏ-ի կիրառումը էականորեն հեշտացրել ժամանակակից մարդու կյանքը՝ սկսած առօրյա գործունեությունից մինչև բարդ մասնագիտական գործընթացներ։
Սեմինարը զուգորդվեց դիդակտիկ նյութերի ցուցադրմամբ, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեցան տեսողականորեն ընկալելու ներկայացված նյութը։
Միջոցառման ավարտին ուսանողները ակտիվորեն քննարկեցին իրենց տպավորությունները և արտահայտեցին իրենց կարծիքները: