Երկուշաբթի, 14 Հուլիսի, 2025
Նոր գրքերՆորություններ

Գրադարանի գրքային հավաքածուն համալրվեց ՝ հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանի կողմից

Շիրակի մարզային գրադարանի գրքային հավաքածուն համալրվել է հայագետ, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ, բառարանագիր, կինոքննադատ և բանասեր Արծվի Բախչինյանի և իր հորհայ գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի աշխատություններով ու թարգմանություններով: Շնորհակալություն ենք հայտնում Արծվի Բախչինյանին իր նվիրատվություններով գրադարանի հավաքածուն հարստացնելու, ընթերցողների շրջանում գրքի հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար:

Շիրակի մարզային գրադարանի ֆոնդը համալրվել է Արծվի Բախչինյանի նվիրած ևս երկու գրքերով՝ Рубен Дрампян „Мои воспоминания“ (том 1, том 2), ինչի համար ևս շնորհակալություն ենք հայտնում հարգարժան Ա.Բախչինյանին։ Հուշերի այս գիրքը գրել է մշակույթի ականավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր, հայ արվեստաբանության հիմնադիրներից մեկը արվեստի պատմաբան, գեղարվեստի քննադատ և մանկավարժ Ռուբեն Դրամբյանը:
Երկհատորյա այս հրատարակության առաջին գիրքն ընդգրկում է հուշագրողի մանկությունը, պատանեկությունը և երիտասարդ տարիներըմինչ Հայաստան վերադառնալը: Երկրորդը նվիրված է հեղինակի երևանյան շրջանի կյանքին, որը կարևորվում է, առաջին հերթին, թանգարանաշինական, արվեստագիտական, գեղարվեստաքննադատական և մանկավարժական գործունեությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով