«Ֆուլբրայթ» ուսանողական ծրագիր
Ապրիլի 15-ին Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ դեսպանատան U.S. Embassy Yerevan ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնում էին «Ֆուլբրայթ» ուսանողական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին մագիստրոսական կրթություն ստանալ ԱՄՆ բուհերում:
Հանդիպումը վարում էր ԱՄՆ դեսպանատան մշակութային և համագործակցության ծրագրերի պատասխանատու Անահիտ Խաչատրյանը և մշակութային կցորդ Նաթան Օսթինը: Հանդիպման սկզբում մասնագետը մանրամասն ներկայացրեց ներկաներին , թե ինչ ժամկետներում և ինչ պայմաններով կարելի է դիմել ծրագրին: Այնուհետ ներկա երիտասարդները, ուսանողները և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն ակտիվությամբ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դեսպանատան ներկայացուցիչներին` ստանալով սպառիչ պատասխաններ:
Գրադարանի «Վերնահարկ» սրահում անցկացված հանդիպումն ավարտվեց ջերմ , բարեկամական մթնոլորտում:
