Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

Դասընթաց՝ սպասարկման կազմակերպման արդի մեթոդները և խնդիրները

Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Գայանե Տիտանյանը և գրադարանային հավաքածուների կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժնի վարիչ Մարիամ Հովհաննիսյանը մարտի 12-13-ը Հայաստանի ազգային գրադարանում մասնակցել են սպասարկման կազմակերպման արդի մեթոդների և խնդիրների վերաբերյալ դասընթացների: Դասընթացների ընթացքում քննարկվել են էլեկտրոնային ծառայությունների կազմակերպման հիմնահարցերը, ընթերցողների էլեկտրոնային սպասարկման գործիքակազմը, ինչպես նաև էլեկտրոնային ռեսուրսների հասանելիության ապահովման մեթոդները: Ազգային գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Տաթև Թամազյանը ՇՄԳ աշխատակիցների հետ անցկացրել է շրջայց գրադարանում, հավուր պատշաճի ներկայացրել է գրադարանի պատմությունը, ընթերցողների էլեկտրոնային սպասարկման առավելությունները, ԿՈՀԱ համակարգով արդյունավետ աշխատելու հնարավորությունները:
Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները ստացել են ոչ միայն տեսական գիտելիքներ,այլ նաև գործնականորեն կիրառել ԿՈՀԱ համակարգով աշխատելու բոլոր հնարավոր տարբերակները:
Հանդիպում է եղել նաև գրադարանի ծրագրավորող Լիլիթ Վարդանյանի հետ ,որի ընթացքում քննարկվել են գրքի բառ-կոդերի և ԿՈՀԱ –ի հետ կապված տարբեր հարցեր:
Շնորհակալություն Ազգային գրադարանի տնօրինությանը` համագործակցության, ջերմ ընդունելության և արդյունավետ դասընթացի կազմակերպման համար: Այսպիսի նախաձեռնությունների իրականացումը մեծ նշանակություն ունեն գրադարանային համակարգի թվային զարգացման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով