Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
Միջոցառումներ

Մտորումների թատրոն

Գրադարանի «Վերնահարկ» սրահում հյուրընկալվել էր Գյումրու Մտորումների թատրոնը` ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ: Իսկ հանդիսատեսը ՝ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտներն էին,որոնք գրադարան էին եկել ուսուցչուհի Ք.Գասպարյանի ուղեկցությամբ՝ դիտելու Հովհ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը: ԳՄԹ-ի պատանի ապագա դերասանները հրաշալի «խաղ ցուցադրեցին»՝ զարմացնելով բոլորին իրենց հրաշալի կատարումներով, երգով ու պարով : Հեքիաթի բեմադրությունն անչափ դուր եկավ աշակերտներին: Այն այնքան դինամիկ,այնքան գեղեցիկ էր բեմադրված, որ ներկայացումն ընթացավ հանդիսատես փոքրերի հրճվանքի և ծիծաղի ներքո:
Ներկայացումից հետո, հեքիաթասաց մորաքույրը «հեքիաթի անկյունում» փոքրիկների համար ընթերցեց «Անհաղթ աքլորը» հեքիաթը: Հեքիաթը հարցերով վերլուծելուց հետո, որոնց տալիս էին սրամիտ ու հետաքրքիր պատասխաններ՝ փոքրիկները արտահայտեցին իրենց մտքերը հեքիաթի հերոսների մասին՝ մանկական պարզունակ երևակայությամբ:
Գրադարանից երեխաները հեռացան ժպիտներով և տոնական տրամադրությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով