Հանդիպում Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի հետ
Շիրակի մարզային գրադարանում փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու տոների կապակցությամբ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներըուղեկցությամբ փոխտնօրեն Ն. Գևորգյանի, գրադարանավար Ս. Սումբուլյանի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները
ուղեկցությամբ փոխտնօրեններ Ա. Խուրշուդյանի և Կ. Խլղաթյանի, գրադարանավար Հ. Ասատրյանի, զինղեկ Ք. Պալաքյանի: Հանդիպման ընթացքում խոսվեց հայ մեծ բանաստեղծի կյանքի, հասարակական գործունեության, գրական ժառանգության, թումանյանական ազգային արժեհամակարգի մասին: Հաճելի և ուսանելի քննարկում ծավալվեց: ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի անդամներըԱ. Կարապետյան, Ռ. Եսայան, Շ. Շահինյան, Ն. Ապոյան, Ա. Հայրապետյան, Կ. Մարտիրոսյան ներկայացրեցին իրենց գրական ստեղծագործությունները, կարդացին հատվածներ, պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին: Ստեղծագործող ուսանողներն էլ ներկայացրեցին իրենց ստեղծագործություններից հատվածներ, ինչն անչափ ջերմացրեց գրական մթնոլորտը: Հանդիպման ավարտին գրողները գրքեր նվիրեցին գրադարանին, իսկ գրադարանն էլ իր հերթին կարևորելով գիրք նվիրելու, գրքասիրությունը խթանելու գործընթացը
ընթերցասեր ուսանողներին և հյուրերին նվիրեց գրքեր: Հանդիպումն անցավ գրքային ջերմ ու անկաշկանդ թումանյանական մթնոլորտում: