Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

Լավագույն ընթերցողները գիրք նվիրելու տոնին ՀՀ Ազգային ժողովում

Փետրվարի 19-ին Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ, Շիրակի մարզային գրադարանի լավագույն ընթերցողներ Լիլիթ Հակոբյանը եւ Գրիշա Խաչատրյանը գրադարանի օտարալեզու գրականության բաժնի վարիչ Նազմինե Բաղդասարյանի ուղղեկցությամբ այցելեցին ՀՀ Ազգային ժողով:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի 10 մարզերի մարզային գրադարանների լավագույն ընթերցող ընտրված աշակերտներն ու ուսանողները: Խումբը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ԱԺ թանգարանի թանկարժեք և ինքնատիպ նմուշների հետ, այնուհետև շրջելով շենքի հարկերով եղան նաև նիստերի դահլիճում: Շրջայցից հետո օրենսդիր մարմնի գրադարանում հյուրերը հանդիպեցին ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանի,Սիսակ Գաբրիելյանի, Արփինե Դավոյանի և Արսեն Թորոսյանի հետ: Զրույցը անցավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, ընթերցողները պատգամավորների հետ միասին մեծ ակտիվությամբ կիսվեցին միմյանց հետ իրենց ընթերցած գրքերի տպավորություներով, խոսեցին գրականությունից, գրքերից, խորհուրդներ և առաջարկություններ արեցին միմյանց: Հանդիպման ավարտին մասնակիցները փոխանակվեցին միմյանց հետ գրքերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով