Թումանյանական շաբաթ՝ մարզպետ Դավիթ Առուշանյանի անցը գրադարան
Թումանյանական շաբաթվա շրջանակներում Շիրակի մարզային գրադարան էր այցելել մարզպետ՝ Դավիթ Առուշանյանը: Շիրակի մարզային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սեդա Գևորգյանի ուղեկցությամբ, Շիրակի մարզպետ՝ Դավիթ Առուշանյանը շրջեց գրադարանում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, շնորհավորեց աշխատակիցներին ամենայն հայոց բանստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակի և գիրք նվիրելու օրվա առթիվ։
Դավիթ Առուշանյանը կարևորեց մերօրյա ընթերցողների պահանջներին համապատասխան աշխատանքների կազմակերպումը, գրադարանային նորարար ու որակյալ ծառայությունների մատուցումը:
Այնուհետև մարզպետը ողջունել է գրադարանում կազմակերպված «Վերնատունը վերնահարկում» ինտելեկտուալ խաղի մասնակից դպրոցականներին՝ մաղթելով գիտելիքի նկատմամբ սեր, բարձունքներ ու բազում հաջողություններ, որից հետո զրուցել է գրադարան այցելած երիտասաևդ ընթերցողների հետ, հետաքրքրվել, թե ի՞նչ գրքեր են կարդում։ Շրջայցի ավարտին մարզպետն ու գրադարանի տնօրենը միմյանց գիրք են նվիրել։