Հրանտ Մաթևոսյան-90
Փետրվարի 12-ը Շիրակի մարզային գրադարանում մաթևոսյանական էր…Սպասարկման բաժնում բացվել էր «Ծմակուտի քուրմը» խորագրով գրքային ցուցահանդես, որտեղ տեղ էին գտել մեր ժամանակների մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի տարբեր տարիներին հրատարակված գրքերը. 1967 թվական՝ «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»). «Արջը»; «Բեռնաձիեր» • 1978 թվական՝ «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»). «Աշնան արև»; «Գոմեշը» • 1978 թվական «Մեր վազքը» …
Ընթերցարանի և միջոցառումների կազմակերպման բաժինը, սպասարկման բաժնի հետ համատեղ կազմակերպել էին կինոդիտում նվիրված հայ մեծ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին: Ցուցադրվեց Հրանտ Մաթևոսյանի էսսեի հիման վրա նկարահանված «Մեծամոր» հեռուստաներկայացումը: Ցուցադրմանը ներկա էին գրադարանի տնօրենի ժ/պ Ս. Գևորգյանը, Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ Ա դասարանի աշակերտները / դասղեկ Կ. Ավդալյան/, գրադարանի աշխատակիցներ, Հրանտ Մաթևոսյանի գրչի սիրահարներ: Ընթացքում քննարկվեց ֆիլմի բովանդակությունը, կինոնկարի իմաստն ու խորհուրդը, որն անչափ ուսանելի էր դպրոցականների համար:
Գրադարանում տարվա ընթացքում շարունակական կլինեն Հ. Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
