Կիրակի, 16 Մարտի, 2025
Միջոցառումներ

Պարույր Սևակ-101

Գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 101- ամյակին նվիրված միջոցառում: Մասնակցեցին Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մի խումբ ուսանողներ, որոնք գրադարան էին եկել դասախոսներ Ս. Սարգսյանի, Դ. Համբոյանի ուղեկցությամբ, ինչպես նաև Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները՝ փոխտնօրեն Ն. Գևորգյանի, դասախոս Գ. Ավետիսյանի, գրադարանավար Ս. Սումբուլյանի ուղեկցությամբ: Սևակյան ասմունքով միջոցառման մասնակիցներին ողջունեց գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Գևորգյանը՝ նշելով, որ Սևակն այսօր էլ ամենաընթերցվող դասականներից մեկն է, քանի որ նա գրել է կյանքի հավերժական ճշմարտությունների մասին, որոնք միշտ արդիական են:
Գրադարանավար Ս. Թումասյանը խոսեց հայ գրականության մեջ Պարույր Սևակի թողած ժառանգության, նրա կատարած աշխատանքի կարևորության մասին: Ցուցադրվեց գրողի կյանքի և ստեղծագործության գործունեությանը նվիրված տեսանյութ: Ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի կատարումով հնչեց մեծ պոետի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունը: Կարևորելով Պարույր Սևակի խոհափիլիսոփայական բանաստեղծությունների արդիականությունը՝ ուսանողներին առաջարկվեց խմբակային քննարկմամբ, վերլուծել պոետի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունը՝ Էդուարդ դե Բոնոյի «6 գունավոր գլխարկների» մեթոդի օգնությամբ: Բանաստեղծությունն ընթերցվեց ևս մեկ անգամ:
Ուսանողները բաժանվեցին թիմերի, որոնց տրվեց քնննարկման համար 15 րոպե: Յուրաքանչյուր թիմ ըստ իր գլխարկի գույնի նշանակության վերլուծեց բանաստեղծությունը: Այնուհետ ուսանողների, մանկավարժների, ներկաների միջև ծավալվեց մտքերի հետաքրքիր փոխանակում, կարծիքների յուրովի արտահայտում:
Միջոցառումն ավարտվեց հաճելի, ջերմ, անկաշկանդ մթնոլորտում՝ սևակյան ջերմ հուշերի ներքո…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով