Կիրակի, 16 Մարտի, 2025
Միջոցառումներ

Սուրբ Ծննդյան ավետիսներ

Շիրակի մարզային գրադարանում անցկացվեց Սուրբ Ծննդյան գեղեցիկ տոնին նվիրված զրույց, որին մասնակցում էին 10-րդ հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները, դասղեկ Սիրանուշ Ղանդիլյանի ուղեկցությամբ, Սուրբ Հակոբ կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Սեդա Մարտիրոսյանի ուղեկցությամբ: Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հայր Տեր Նշանը ներկայացրեց Սուրբ Ծննդյան խորհուրդը, դարերի խորքից փոխանցված ավանդույթներն ու սովորույթները, խոսեց Ամանորի քրիստոնեական ակունքների, մարդու բարոյահոգևոր արժեքների զարգացման գործում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կարևոր ազդեցության մասին: Միջոցառման ընթացքում տեր հայրը ներկաներին սովորեցրեց երգել Սուրբ Ծննդյան ավետիսներ: Միջոցառման ավարտին կազմակերպվեց թեյախմություն և միջոցառման ջերմ տրամադրությունը փոխադրվեց ընկերական մեկ բաժակ թեյի շուրջ, հաճելի ու ուսուցողական քննարկման:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով