Ընթերցիր և հիշիր
1 Զարա Բաբայան «Երբ ես…»
Այս գրքի պատմությունը բացահայտում է մի տղայի անսովոր ներաշխարհը՝ իր և իրեն շրջապատող աշխարհի ընկալումներով, որոնք բոլորովին տարբերվում են այլ մարդկանց ընկալումներից։ «Աուտիզմ» և նմանատիպ այլ տերմիններով աշխարհը փորձում է վերացնել այդպիսի մարդկանց անսովոր մտածելակերպն ու յուրահատուկ աշխարհայացքը: Այս ստեղծագործությունը կմղի մտածել, թե որտեղ է «առողջության» և «հիվանդության» սահմանը, «նորմալի» և նրա սահմանը, ինչը առօրյա գիտակցությունը համարում է շեղում նորմայից:
2 Շերոն Մ. Դրեյփերի «Աղմկոտ լռություն»
Գիրքը պատմում է 10-ամյա մի աղջկա մասին, ով չի կարողանում քայլել և խոսել, բայց ունի կամք, վճռականություն, խելք ու սրամտություն՝ դժվարություններն ու տարատեսակ փորձությունները հաղթահարոլու համար:
3 Յոզեֆ Ռոթ «Հոբ»
Աստվածաշնչյան Հոբին փորձությունները նորով են մարմնավորում այս գրքում: Գրքի հերոսը հավատացյալ հրեա է, ով հնազանդությամբ ընդունում է կյանքի բոլոր փորձությունները: Նրա փոքր որդին ֆիզիկական և մտավոր արատ ունի, որը դառնացնում ու դժվարացնում է ծնողների կյանքը, սակայն անկախ ամեն ինչից ծնողները փորձում են սեր ու հոգատարություն դրսևորել երեխայի հանդեպ:
4 Ժան-Լուի Ֆուրնիե «Ու՞ր ենք գնում, հայրիկ»
Գիրքը պատմում է երկու հիվանդ երեխաների մասին, նրանք և ֆիզիկապես և մտավոր թերի զարգացած են: Հեղինակն առաջին դեմքից պատմում է ծնողի ու երեխաների փոխհարաբերությունների մասին, այն դժվարությունների ու փորձությունների մասին, որոնք փորձում են հաղթահարել երեխաների հայրը:
5 Ռաքել Ջարամիլո Պալասիո «Հրաշքը»
10-ամյա Օգի Փուլմանը ծնվել է դեմքի շեղումներով և արևի տակ իր տեղն ունենալու համար պետք է ահավոր դժվարությունների ու փորձությունների միջով անցնի…
6 Էրիկ Էմանուել Շմիտ «Օսկարը և վարդագույն տիկինը»
Օսկար անունով 10-ամյա տղան քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին: Այստեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝ Վարդագույն տիկինները: Օսկարի համար Վարդագույն տիկինը (Տատիկ Ռոուզը) դարձավ երկրորդ մայրը։ Երբ Օսկարը իմանում է, որ իրեն մնացել է ապրելու 12 օր, Ռոուզ տատիկը նրան առաջարկում է հետևյալ խաղը՝ ամեն օրը հաշվվում է որպես 10 տարի։ Օսկարը Աստծուն ուղղված նամակում նկարագրում է իր ապրած յուրաքանչյուր օրը՝ խոսելով իր ենթադրյալ կյանքի տարբեր ժամանակաշրջանների մասին։