Շաբաթ, 25 Հունվարի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

Գյումրիի տարածական պլանավորման փաստաթղթերը և քաղաքի զարգացման հեռանկարները

Մերօրյա գրադարանների առջև ծառացած խնդիրներից մեկը հասարակության համար տեղեկատվական կենտրոնի գործառույթ իրականացնելն է․ որի դրսևորումներից մեկը Ռե -Դպրոցի մեկամյա կրթական ծրագրի շրջանակում գրադարանում անցկացված « Գյումրիի տարածական պլանավորման փաստաթղթերը և քաղաքի զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսությունն էր։ Այն վարում էր ՃՇՀԱՀ-ի Քաղաքաշինության ամբիոնի վարիչ, ճ․թ․պրոֆեսոր Զառա Մամյանը։ Սեմինարի ունկնդիրները Ռե-Դպրոցի ուսանողներն էին Հայաստանից ու արտերկրներից ( Ռուսաստան, Ֆրանսիա), ճարտարապետներ Գյումրիից, լրագրողներ, ինչպես նաև մարզային գրադարանի աշխատակիցներ։
Բանախոսն անդրադարձավ Գյումրի քաղաքի պատմական անցյալին, տարբեր ժամանակաշրջաններում քաղաքի ձևավորման ընթացքին, կառուցապատման գործում հայ ճարտարապետների ներդրմանը, ներկայիս զարգացման տենդենցներին և այլն։ «Ձգողական մեծ ուժ» ունեցող քաղաքի ճարտարապետական կառույցներն ու հուշարձանները դիտվեցին որպես պատմական արժեքների ուսումնասիրության ու սերունդներին փոխանցելու հնարավորություն և ուղենիշ՝ ներկայիս ժառանգության ակունքների որոնման համար։
Հանդիպմանը նախագծի գիտական ղեկավար, պատմական ժառանգության մասնագետ Նարինե Տյուտչևան կիսվեց քաղաքի ճարտարապետական դիմագծի հետագա ձևավորման իր տեսակետներով։

Ավարտին Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Արև Սամուելյանը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-դասախոսությունը, գրադարանին նվիրեց հայկական ճարտարապետության մասին արժեքավոր աշխատությունների ակադեմիական հրատարակություններ, որոնց համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։

• Հին Հայաստանի ոսկին (մ․թ․ա․ III- մ․թ․ XIYդ․դ․)․

• Դադիի վանք-Dadivank (1214թ․ կառուցված կաթողիկե եկեղեցու 1297թ․որմնանկարների պահպանական վերականգնում),

• Արարման ուղի։Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան,

• Հայաստանի ճարտարապետությունը տարածաշրջանային ենթատեքստում (անգլերեն),

• Ժան Կազանջյան։ Ալբոմ (անգլերեն),

• «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի 2024թ․ 3-4-րդ միասնական համարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով