ՇՄԳ՝ «Լավագույն կրթամշակութային գրադարան»
«Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ը մասնակցելով ՀՀ կրթության, գիտության, նախարարության աջակցությամբ և «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվող «Լավագույն գրադարան 2024» մրցույթին՝ «Լավագույն կրթամշակութային գրադարան» անվանակարգում ճանաչվեց լավագույններից մեկը և պարգևատրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից սահմանված պատվոգրով: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, որտեղ ամփոփվեց մրցույթի արդյունքները , «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից գրադարանը նվիրատվություն ստացավ 36 միավոր գրականություն:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում: Պարգևներն ու հավաստագրերը հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով . ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ կարևորելով վերջիններիս անգնահատելի աշխատանքը, դիտարկելով ընթերցանությունը որպես մարդկային միտքը և ստեղծարարությունը խթանող հիմնարար գործիք՝ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ԿԳՄՍ նախարարության շնորհակալագիր ու պատվոգրեր հանձնեց մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների: ԿԳՄՍ նախարարության պատվոգիր ստացավ նաև մեր մարզի Ամասիայի համայնքային գրադարանի աշխատակից Հասմիկ Մանուկյանը: