Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

«Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» գրքի քննարկում

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» գրքի քննարկումը: Գրքի քննարկմանը մասնակցում էին ուսանողներ, ընթերցողներ, հեղինակի ստեղծագործություններով հետաքրքրված անձինք, գրադարանի աշխատակիցները փոխտնօրեն Գ. Գևորգյանի գլխավորությամբ: Քննարկման մասնակիցները նախօրոք մեծ ոգևորությամբ կարդացել էին դարի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ստեղծագործությունը: Քննարկման ընթացքում խոսվեց մարդու ներքին մղումների, իդեալների, կյանքում սեփական անձի տեղն ու դերը գտնելու ջանքերի մասին: Հոգու և մտքի ազատագրում, ճախրանք առանց կապանքների, նոր հորիզոնների և մարդկային թաքնված հնարավորությունների բացահայտում. այս և նմանատիպ այլ հռետորական հարցերի շուրջ ծավալվեց բուռն քննարկում, ներկաները կիսվեցին իրենց կարծիքներով, տպավորություններով, անձնական փորձառությամբ: Քննարկումն անցավ շատ ջերմ ու դրական միջավայրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով