Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հանդիպում ամերիկահայ արձակագիր, մշակութային գործիչ`Մարգարիտ Դերենցի հետ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14.00-ին, Շիրակի մարզային գրադարանը իր հյուրընկալ հարկի տակ էր հավաքել գրողների, մտավորականների , գրքին ու գրականությանը մոտ կանգնած տասնյակ ընթերցողների: Առիթը սպասված հանդիպումն էր ծնունդով ստեփանակերտցի, բայց Ամերիկայում ապրող արձակագիր, մշակութային գործիչ, Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ Մարգարիտ Դերանցի հետ:
Գրական հանդիպման ընթացքում ծավալվեց երկխոսություն: Գրողներն անդրադարձան հեղինակի տարբեր ստեղծագործություններին՝ նշելով նրա արձակի առանձնահատկությունները: Մարգարիտ Դերանցը սիրով պատասխանեց ներկաների հարցերին՝ խոսելով նաև իր ստեղծագործական մտահղացման մասին, ապա ՀԳՄ մարզային բաժանմունքին ու գրադարանին հանձնեց իր գրքերից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով