Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Գրքի քննարկում Ռաքել Պալացիոյի «Հրաշքը»

Գրադարանի «Վերնահարկ» սրահում գրքի քննարկում էր: Գրքի ընտրութունը պատահականորեն չէր կատարվել: Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներումապրիլի 9-ին անցկացվող 6-րդ Ընթերցանության մարաթոնին , որին իր մասնակցությունն էր ունեցել նաև Շիրակի մարզային գրադարանը, ընտրվել էր ամերիկացի գրող Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպը: «Հրաշքը» վեպն արժանացել է բազմաթիվ ազգային ու միջազգային մրցանակների, իսկ 2017թ․ գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել։ Այս գիրքը 2014թ․ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ թարգմանվել է հայերեն։ Գրքի քննարկմանը հրավիրվել էին Հացիկի Վիքիակումբի անդամները (ղեկավար Լիլիթ Սուքիասյան), թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներ, ինչպես նաև Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներ: Միջոցառման սկզբին հաղորդավարներ Զեմֆիրա Նազարյանը և Մարինե Պեջոյանը ներկայացրեցին հեղինակի կենսագրությունը, պատմեցին, թե որ երգից տպավորված և ինչ ապրումներ ունենալուց հետո է հեղինակը գրել գիրքը: Բեմական հագուստներով, դիմակներովթիվ 6-րդ հիմնական դպրոցի աշակերտներ Նարեկը, Վարդանը, Մարիան և Թամարան գրքից մի փոքր հատված բեմադրեցին: Այն մասը, երբ երեխաների դեմքերը փակ, դասասենյակում քննարկում էին Ջեքի և Օգյուստի հարաբերությունները: Թե ինչպես միստր Թուշմանն իրենց խնդրեց, որ ընկերություն անեն Օգիի հետ և թե ինչպես պատահաբար այդ խոսակցությունը լսեց Օգին:
Վիքիակումբի սաներից ամեն մեկն անչափ ճշմարտացիորեն ներկայացրեց մի հերոսի, նրա ապրումները, հոգեկան վիճակները, և թե ինչ էին զգում Օգիի հանդեպ:
Գրքի քննարկման ավարտից հետո, գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը հրավիրված հյուրերին առաջարկեց կիսվել իրենց մտքերով ու հույզերով: Գրքի քննարկումից խիստ տպավորված` իրենց խոսքն ասեցին հրավիրված տարբեր ոլորտների ներկայացուցիչներ. իրավաբան, հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հոգևոր դասի ներկայացուցիչ: Այս պատմությունը թե՛ երեխաներին, թե՛ մեծերին սովորեցնում է, որ բոլորն արժանի են հարգալից ու բարեհաճ վերաբերմունքի։ «Հրաշքը» վեպը ի վերջո ապրումակցման, ըմբռնումի ու բարության դաս է բոլորիս համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով